ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող մարզիկները 9 մեդալ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Արծաթե մեդալներ են նվաճել Արթուր Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ) և Դավիթ Հովսեփյանը (58 կգ):
Պատվանդանի երրորդ աստիճանին են կանգնել Կարեն Սարգսյանը (58 կգ), Արթուր Հակոբյանը (79 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ), Իռենա Պետրոսյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (54 կգ) և Սրբուհի Հովակիմյանը (59 կգ):
Նշենք, որ աշխարհի գավաթն անցկացվում է Երևանի «Գազպրոմ արենայում» և կավարտվի ապրիլի 5-ին: