Երևանը այն քաղաքների եռյակում է, որտեղ ռուսաստանցիները գալիս են թեթև բեռով

Բոլոր գնված տոմսերի մոտ 33 տոկոսը ձևակերպվում են միայն ձեռքի ուղեբեռով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Երևանը երրորդ տեղում է այն քաղաքների վարկանիշում, ուր ռուսաստանցիների թռչում են թեթև բեռով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիատոմսերի որոնման «Ավիասեյլս» ծառայությանը։
Նշվում է, որ տարեսկզբից մինչև հիմա Ռուսաստանից դեպի արտերկիր բոլոր գնված տոմսերի մոտ 33 տոկոսը ձևակերպված են միայն ձեռքի ուղեբեռով, ամենից հազվադեպ ռուսաստանցիները ուղեբեռ վերցնում են Մինսկ, Բաքու և Երևան թռչելիս։
Ո՞ւր են մեկնում ռուսաստանցիները թեթև բեռով
«Ամենահազվադեպը ուղեբեռ վերցնում են Մինսկ մեկնելիս՝ ամրագրումների 79%-ը։ Երկրորդ տեղում Բաքուն է՝ ճանապարհորդների 64 տոկոսը հրաժարվել է ճամպրուկներից։ Դեպի Երևան ուղևորների 62 տոկոսը թեթև բեռով է թռչում»,- հայտնել են ծառայությունում։
«Ավիասեյլսում» նշել են, որ այս տարի ամենից հաճախ ձեռքի ուղեբեռով ճանապարհորդում են Ռուսաստանի ներսում. օգտատերերի 73%-ը որոշել են խնայել իրերի տեղափոխման վրա: