ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կայցելի Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Բուրիչը Հայաստան կժամանի ապրիլի 8-ին»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 16–ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Բուրիչի հետ, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: