ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանն ավելի ու ավելի հաճախ է թիրախ դառնում արտասահմանից եկող տեղեկատվական մանիպուլյացիաների և ներքին գործերին միջամտելու փորձերի համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումից առաջ։
«Մեր խնդիրներից է աջակցել ձեզ այդ տեղեկատվության ընկալման հարցում և օգնել հասարակությանը ճիշտ հասկանալ տեղի ունեցածը։ Դրա համար պետք է բարձրացնել մեդիագրագիտությունը հասարակության շրջանում»,- ասել է Բորելը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումն ընթանում է Բրյուսելում։