ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ն նախատեսում է ավելի քան 65 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել 2023 ֆինանսական տարվա մեր բյուջետային միջոցներից։ Դա ավելի քան 50 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ»,-ընդգծել է Բլինքենը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանի պետական կառավարման և տնտեսության ոլորտների հետ կապված ոլորտներում:
Նշենք, որ Բրյուսելում ընթանում է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ: