«Այդ մասին չեմ մտածել»․ Ավանեսյանը՝ մարզական քաղաքացիությունը փոխելու մասին

Էլինա Ավանեսյան
Էլինա Ավանեսյանը Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում առաջին անգամ հանդես է եկել 2002 թվականին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը՝ չնայած ռուս թենիսիստների չեզոք կարգավիճակին: Նա այդ մասին ասել է «Սպորտ-էքսպրես»–ին։
Ավանեսյանին հարցրել են` արդյոք նրան Հայաստանի կամ Ղազախստանի մարզական քաղաքացիություն չեն առաջարկել, ինչը Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն կտար։
«Մինչև հիմա նման բան չի եղել։ Այդ մասին չեմ մտածել կամ քննարկել»,– պատասխանել է նա։
Նշենք, որ Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկում։ Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր դեբյուտը նշեց 2022 թվականին։ 2023 թվականի մայիսին Ավանեսյանը հաղթեց կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս նվաճելով Գերմանիայում:
Կարիերայի վեցերորդ տիտղոսը. մարզիչը Խաչանովի հաղթանակը սխրանք է անվանել