ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Այսօր ժամը 17:05-ին Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն նախորդ անգամ կրակ էր բացել հայկական դիրքերի (Կութի ու Տեղի) ուղղությամբ ապրիլի 1-ի ուշ երեկոյան։