Ադրբեջանցի զինվոր է սպանվել վարժանքների ժամանակ

Ադրբեջանական բանակի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Ուսումնական հրաձգությունն անցկացվել է Սանասարի զորամասերից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայող Սալեհ Խալաֆովը սպանվել է վարժանքների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկում:
Հաղորդագրություններից պարզ չէ՝ Խալաֆովին գնդակահարել են, թե ինքն է ինքնասպան եղել։
Նշվում է միայն, որ մահացու գնդակը ստացել է իրեն ամրակցված զենքից:
Փաստի առթիվ ադրբեջանական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։