Հայ-ռուսական հարաբերություններում պետք է չշտապել խզել կապերը. Վլադիմիր Ջաբարով

Sputnik
Sputnik Արմենիայի հարթակում տեսկամուրջն այս անգամ բացառիկ էր։ Այն վարել է արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված վիրտուալ հաղորդավարուհին։ Բանախոսներն իրական էին, քննարկվող թեմաները` ևս։
Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Ռուսաստանի սենատոր Վլադիմիր Ջաբարովը հորդորել է մի փոքր դադար տալ և չշտապել խզել կապերը։ Նա նկատել է, որ ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ հարաբերությունները փորձված են հարյուրամյակներով, ոչ Եվրամիությունը, ոչ Ֆրանսիան պատրաստ չեն Հայաստանին տրամադրել այն ամբողջ օգնությունը, որի կարիքն ունի։ «Եվ Բրյուսելում հազիվ թե նստած լինեն մարդիկ, ովքեր անկեղծորեն անհանգստանում են Հայաստանի համար» - ասել է նա։