Սոցցանցային քննարկումներ. հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք 2016-ի քառօրյա պատերազմում

Sputnik
Համաձայնե′ք՝ բավական տարօրինակ էր 2016-ի կարճատեւ ապրիլյան պատերազմը։ Ոմանք ասում էին, թե հերոսաբար կարողացանք կանգնեցնել հակառակորդին, եւ ուրեմն դա հաղթանակ էր, մյուսները փաստում էին, որ որոշակի տարածք ու դիրքեր կորցրինք, եւ ուրեմն դա պարտություն էր։
Թվում էր, թե վերջնական օբյեկտիվ գնահատականը կտա խորհրդարանական հատուկ հանձնաժողովը, բայց անկեղծ խոստովանենք՝ շատ քչերը որեւէ բան հասկացան այդ հանձնաժողովի եզրակացությունից, մանավանդ որ այն ամբողջությամբ այդպես էլ երբեք չհրապարակվեց։ Եւ բոլորովին պատահական չէ, որ վեճերն այս թեմայով մինչեւ հիմա էլ շարունակվում են։