2023-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 123.7 տոկոսով. Դավիթ Պետրոսյան

Sputnik
Թմրամիջոցնեի ապօրինի շրջանառության դեպքերը 2023-ին ավելացել են մոտ 2.5 անգամ։ Ու որքան էլ առաջին հայացքից տարօրինակ է` իրավապահները սա համարում են նաև իրենց լավ աշխատանքի արդյունքներից մեկը։ Հանցավորությունը գուցե նաև ավելացել է, բայց ավելացել է նաև հայտնաբերման ցուցանիշը, ինչն էլ արտացոլվում է ընդհանուր վիճակագրության մեջ։
21-րդ դարը ոստիկաններին ստիպում է պարեկել ոչ միայն գետնի վրա, այլև` վիրտուալ տիրույթում։ Եվ, եթե ժամանակին տելեգրամ-ալիքների միջոցով ապօրինի առևտուրն իրականացնելու դեպքում բացահայտվելու հավանակնությունը փոքր էր, այսօր, ըստ իրավապահների` ինտերնետում թաքնվելը ևս հանցագործների համար դժվար է։
Sputnik Արմենիան զրուցել ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ավագ օպեր-լիազոր Դավիթ Պետրոսյանի հետ։