ՄԱԿ-ի բանաձևն անդրադառնում է սովի միջոցով խմբի ոչնչացմանը, ինչը կարևոր է. Էդիտա Գզոյան

Sputnik
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այդ ծանր ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա:
Այս տարվա բանաձևն առանձնահատուկ է իր նոր շեշտադրումներով։ Մասնավորապես՝ ռիսկերի թվում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով, նաև` խաղաղ բնակչությանը սովի մատնելը։ Այս թմեյով Sputnik Արմենիան զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հետ։