Փողը թուղթ է, եթե մարդը դրան հավատում է, այն արժևորվում է. Աղասի Թավադյան

Sputnik
Դոլարի փոխարժեքը շարունակում է սրընթաց նվազել։ Ըստ Կենտրոնկան բանկի տնվյալների` մարտ ամսին ամեն օր 1-2 դրամով դոլարը նվազել է, կամ որ նույնն է` դրամն է արժևորվել։ Սակայն դրամի արժևորումը մեր երկրում տնտեսական գործընթցների ու համաշխարհային միտումների հետ քիչ առանչություն ունի։ Ամեն ինչ պայմանավորված է հավատով։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի ձևակերպմամաբ ` փողը թուղթ է, որի արժեքը որոշվում է դրա հանդեպ մարդկանց հավատով։
Երբ երկրում ցնցումային իրավիճակ էր` կորոնավիրուս, պատերազմ, մարդիկ կորցրեցին հավատը դրամի հանդեպ ու դոլար գնեցին, համապատասխանաբար դրամն էժանացավ, դոլարը թանկացավ։ Հիմա տեղի է ունենում հակառակը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Աղասի Թավադյանը փոխարժեքի որոշակի կայնություն է կանխատեսել մեկ դոլարը` 380-385 դրամի սահմաններում։