Սյունիքի Թխկուտ գյուղում տուն է այրվել. կա զոհ

Սյունիքի Թխկուտ գյուղի հրդեհի հետևանքները
Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 38-ամյա Կ. Ե.-ի դին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 00:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հրդեհի մասին ահազանգ է ստացվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ): Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են Կ. Ե.-ի դին (ծնված 1986 թ.)»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:54-ին: Տունն ամբողջությամբ այրվել է: