ՌԴ–ն երկխոսություն է վարում «Միր» քարտերի կիրառման դեպքում ռիսկը նվազեցնելու համար. Պեսկով

Պեսկովը նշել է, որ «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելը ԱՄՆ-ի բացահայտ ճնշման հետևանքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է տարբեր երկրների հետ երկխոսությունը ռուսական «Միր» քարերի օգտագործման շուրջ ալգորիթմներ մշակելու համար, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել այդ երկրների ֆինանսական համակարգերի նկատմամբ պատժամիջոցների ռիսկերը: Տեղեկությունը րագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն այդ երկրների հետ, որպեսզի նվազագույնի հասցնենք նման ռիսկերը և մշակենք փոխգործակցության ալգորիթմներ, որոնք թույլ կտան դրանց ամբողջությամբ նվազագույնի հասցնել այդ ռիսկերը», - ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ օտարերկրյա բանկերի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելը ԱՄՆ-ի անթաքույց ճնշման և սպառնալիքների հետևանքն է:
«Եվ, իհարկե, երկրները վախենում են իրենց ֆինանսական կառույցների նկատմամբ և՛առաջնային, և՛ երկրորդային պատժամիջոցներից», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
«Միր» քարտերի չսպասարկելը հարված է Հայաստանի տնտեսությանը․ ՌԴ ԱԳՆ
Հիշեցնենք` ArCa ազգային վճարային համակարգը հայտարարել է, որ մարտի 30-ից դադարելու է սպասարկել «Միր» քարտերը։ Այդ քարտերի սպասարկումը կշարունակի «ՎՏԲ Հայաստան» բանկը, որի չի մտնում ArCa համակարգի մեջ։
Հայաստանի բանկերի միությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ հայկական բանկերը որոշել են դադարեցնել «Միր» պլաստիկ քարտերի սպասարկումը՝ հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։
Ապրիլի 3-ից Ղրղզստանի բոլոր բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը։