Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը հանդիպելու է Ֆոն դեր Լյայենի և Բլինկենի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը»,– ասված է հաղորդագրությունում։
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի հետ։
Հիշեցնենք` ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Բրյուսելում «սոլիդ» հանդիպում է սպասվում, որի ընթացքում քննարկվելու են առավելապես տնտեսական և հումանիտար հարցեր։