ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրագույն ղեկավար կազմը, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի տնօրինությունը և բիզնես կազմակերպությունները քննարկել են Հայաստանում ԱԹՍ-երի արտադրության խթանման հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտեմ Մեհրաբյանը և այլք։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման, գիտելիքահեն տնտեսության ստեղծման նպատակով միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, Հայաստանի ռազմական ավիացիան և ռազմարդյունաբերությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և հարակից այլ հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում ներկայացրել է տվյալ ոլորտի կատարելագործման ուղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։