Գրիգոր Մինասյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Գրիգոր Մինասյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
«Աբովյան» ՔԿՀ–ն նախատեսված է ազատազրկված կանանց և անչափահասների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik.Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, հայտնում են ՔԿՀ մամուլի ծառայությունից:
Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների, ուսումնական հատվածի բարելավմանն ուղղված կապիտալ նորոգման աշխատանքներին, իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծման գործընթացին:
Շրջայցի ընթացքում նախարարին ներկայացվել է շինարարական աշխատանքների ժամանակացույցը:
Հավելենք, որ «Աբովյան» ՔԿՀ–ն նախատեսված է ազատազրկված կանանց և անչափահասների համար։