Երևանում 36-ամյա տղամարդու մոտ ավելի քան կես կիլոգրամ թմրանյութ է հայտնաբերվել

Թմրանյութ
Նախաքննության ընթացքում դատաբուսաբանական և դատաքիմիական փորձաքննություն է անցկացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Իրավապահները Երևանում սինթետիկ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ օրեր առաջ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից ոստիկանություն են տեղափոխվել 36 և 42-ամյա տղամարդիկ` վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով։
«36–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` լցված սպիտակ, բյուրեղանման, թմրամիջոցի նմանվող զանգվածով»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Նախաքննության ընթացքում նշանակված դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված 570,81 գրամ քաշով բյուրեղանման զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է:
Երևանում Ուկրաինայի քաղաքացիներ են կալանավորվել թմրաշրջանառության համար