ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նիստում ՀՀ–ն ներկայացրել է Արտակ Տոնոյանը

ԱՊՀ երկրների դրոշներ
Նիստի մասնակիցները վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում և ԱՊՀ պետությունների սահմաններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նիստում Հայաստանը ներկայացրել է գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը: Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նիստը տեղի է ունեցել ապրիլի 4-ին Մոսկվայի Միջազգային ռազմական կենտրոնում՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:
Շտաբների պետերի կոմիտեի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները:
Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում. ՌԴ փոխարտգործնախարար
Նիստի մասնակիցները ԱՊՀ երկրների բազմակողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։
Նրանք վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում և ԱՊՀ պետությունների սահմաններում, գնահատել են ԱՊՀ երկրների անվտանգության ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կայունությանն ու պետությունների ազգային անվտանգությանը:
Նիստի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ռազմարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների արտադրանքին՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշներին, ինչպես նաև դրանց մարտական կիրառման պրակտիկային:
ԱՊՀ երկրների առևտուրը հասել է ողջ պատմության ընթացքում առավելագույնին. Օվերչուկ