Բրյուսելյան հանդիպումը բերելու է առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում․ Սերժ Սարգսյան

Sputnik
Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է վաղը Բրյուսելում նախանշված բարձրաստիճան հանդիպմանը։
Նա մասնավորապես ասել է, որ այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այն կարող էր օգտակար լինել ՀՀ-ի համար։
Բայց հիմա Արևմուտք-ՌԴ առճակատման պայմաններում, այդպիսի հանդիպումը բերելու է առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։
Երրորդ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի անվտանգության ներկա մարտահրավերներին, Տավուշի գյուղերի հանձնման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ նախկիններին ուղղված մեղադրանքներին։