Ընդամենը մի քանի ամիս առաջ կորցրինք Արցախը, որը Սովետի «ամենաերկնագույն գոտին» էր համարվում. էլ չհիշեմ Պապիկ-Տատիկին, որը մի ժամանակ համարվում էր երկարակեցությանը նվիրված առաջին արձանը ողջ աշխարհում։
Աշխարհում կա մի քանի «երկնագույն գոտի». դրանք այն վայրերն են, որտեղ հատկապես շատ են երկարակյացները, ընդ որում, գիտնականները մինչև հիմա չեն հասկանում, թե ինչու․ շատ դժվար է որևէ ընդհանրություն գտնել, օրինակ, Իտալիայի Սարդինիա կղզու, Կոստա Ռիկայի Նիկոյա թերակղզու, Պակիստանի Հունձայի գետահովտի, Հունաստանի Իկարիա կղզու եւ վերջապես, Լոս Անջելեսից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լոմա-Լինդա փոքր քաղաքի միջև։
Ժամն է՝ լսելու Դուլյանին