Հայաստանի կառավարությունն այսօր հերթական որոշումն է ընդունել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների` հայաստանյան բանկերում ունեցած վարկերը փոխհատւցելու վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել են, որ խոսքը մինչև 2 մլն դրամ արժողության և ոսկու գրավադրմամբ շուրջ 6006 վարկերի մասին է։
Նախարարը հայտնել է, որ 1800 արցախցիների ոսկիները դեռ մնում են հայաստանյան բանկերում։