Վաղը` ապրիլի 5-ին Բրյուսելում նախանշված է Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ ՈւրսուլաՖոն դեր Լյայեն հանդիպումը։ Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը` հայտարարելով, որ հանդիպումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և խաղաղություն հաստատելու փոխարեն նոր բաժանարար գծեր կստեղծի:
Առաջիկա հանդիպման ու տարածաշրջանում անվտանգության հարցերի շուրջ այսօր լրագրողներին պարզաբանումներ է տվել ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Կարծում եմ, որ վաղը շատ սոլիդ հանդիպում կունենանք, երբ կլինեն այն արդյունքները, այդ մասին կտեղեկացվեք»,– ասել է Կոստանյանը՝ Բաքվի սպառնալիքները անընդունելի որակելով։