Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազումը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համար անսպասելի չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հակոբյանն ասել է, որ սրընթաց ակումը սկսվել է դեռ 2023թ–ից։
«Փաշինյանին հավատացողները, խաղաղության կոնցեպտին հավատացողները հիասթափվել են իրանից ընտրյալից, հասկացել են, որ խաբված են»,– նշել է Հակոբյանը։
«Գելափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակը ապրիլի 3-ին հրապարակել էր մարտ ամսվա սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Դրանց համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասարակության շրջանում սրընթաց անկում է գրանցել։
Այսպես, եթե 2023թ–ի մարտին Փաշինյանի գործունեությունը դրական էր գնհատել հարցվածների 16 տոկոսը, ապա այս տարի մարտի դրությամբ նրանց թիվը կրկնակի նվազել է։ Այսօր վարչապետի գործունեությունից գոհ է ընդամենը 8 տոկոսը։