Հայաստանը Էներգետիկ անվտանգության նկատմամբ վարվող անհեռատես քաղաքականության հետևանքով կանգնած է Լիտվայի բացասական փորձը կրկնելու վտանգի առաջ: Sputnik Արմենիայի եթերում մտավախություն է հայտնել Քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը` հիշեցնելով, որ առ այսօր մեր երկրի իշխանությունը չի կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման հարցում։
«Եթե մենք չենք ուզում կրկնել Լիտվայի դառը փորձը, ապա պետք է գնանք խոշոր հզորությամբ ատոմակայանի կառուցման ճանապարհով»,– ասել է փորձագետը։
Հակառակ պարագայում Հայաստանը մետ ապագայում ստիպված է լինելու էլեկտրաէներգիա ներկրել, և, հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական ու տնտեսական զարգցումները, հավանական մատակարարների դերում կարող են հանդես գալ իրենց էլեկտրաէներգետիկ համակարգերը ակտիվորեն զարգացնող Թուրքիան ու Ադրբեջանը: