Ուժայինները ընտրություններից հետո մի շարք շրջաններում սադրանքներ են կանխել․ Էրդողան

Էրդողանն ասել է, թե ինչ ճակատագիր է սպասում նրանց, ովքեր իրենց օրենքից վեր են դասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ուժայինները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո սադրանքներ են կանխել Թուրքիայի արևելյան մի շարք շրջաններում։ Այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Որոշ նահանգներում մեր անվտանգության ուժերը կանխել են անջատողական կազմակերպությունների անդամների սադրանքները։ Ես ցանկանում եմ շնորհավորել ձեզ և մեր անվտանգության բոլոր ուժերին, որոնք անձնվիրաբար աշխատել են ընտրությունները խաղաղ անցկացնելու ուղղությամբ», - ասել Է Էրդողանը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ոստիկանության աշխատակիցների առջև։
Նրա խոսքով՝ ոմանք փորձել են մարդկանց ահաբեկել քաղաքների փողոցներում ։
«Ինչպես մենք թույլ չենք տալիս, որ ավազակները շնչեն լեռներում, նույնը կանենք նաև քաղաքային ավազակների հետ, որոնք իրենց օրենքից վեր են դասում», – ասել Է Էրդողանը:
Միևնույն ժամանակ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ իշխանությունները չեն անտեսում ժողովրդի կամքը:
Հիշեցնենք` Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին մարտի 31-ին: Նախնական տվյալներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանեցին պաշտոնները։
Թուրքիայի ԿԸՀ–ն ցույցերի ֆոնին որոշում է կայացրել` քրդամետ թեկնածուն մանդատ կստանա Վանում