Շուռնուխի նոր թաղամասում ջուրն ու հոսանքը դեռ միացված չեն

Արխիվային լուսանկար
Վերջին անգամ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր, որ բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 1-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին գյուղի բնակիչները։ Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ գյուղում շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը։
Տների կառուցման հիմնական աշխատանքներն ավարտվել են, սակայն մինչ օրս էլեկտրաէներգիան միացված չէ, ջուր չի անցկացվել։
Բացի այդ, գործող բարձրավոլտ էլեկտրագիծն անցնում է այդ տների տնամերձ հողամասերով, ուստի այն ևս պետք է տեղափոխվի։
Նշենք, որ գյուղում սուր է ջրամատակարարման խնդիրը։ Իսկ նոր ջրատարը, բնակիչների կարծիքով, խնդիրը չի լուծի աղբյուր ջրերի սակավության պատճառով։
Ավելի վաղ գրել էինք, որ Սյունիքի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել. հինգերորդ հետաձգումից հետո շինաշխատանքները պետք է ավարտված լինեին 2024 թվականի սկզբին:
Մարտի 7-ին ՀՀ կառավարությունը որոշեց ևս 108,5 մլն դրամ հատկացնել դեռևս կիսակառույց բնակելի տների համար։
ՀՀ իշխանությունը ևս 270 հազար դոլար կհատկացնի Շուռնուխի տների համար