ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Եվրամիությանն անհավանական դժվար ժամանակներ ու մարտահրավերներ են սպասվում, և պետք է ամեն ինչ անել կազմակերպության ամրապնդման համար։ Այս մասին Վիլնյուսում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Նրա խոսքով՝ Բրյուսելը պետք է հաստատի Ուկրաինային աջակցելու իր անվերապահ պատրաստակամությունը այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա: Նա խոստացել է մոբիլիզացնել բոլոր ֆինանսական և ռազմական ռեսուրսները Կիևին աջակցելու համար, ինչպես նաև քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Միշելը Եվրամիության աշխատանքի կարևոր բաղադրիչներից է համարել տնտեսության ուժեղացումը և ներդրումների ներհոսքը։
Եվրոպական խորհրդի ղեկավարը ոչ պակաս առանցքային համարել ժողովրդավարության ամրապնդումը՝ որպես եվրոպական նախագծի հիմք: