ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով նոր սոցիալական հաստատություններ է բացել Դոնեցկում, Մարիուպոլում և Լուգանսկում։
Նոր տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը ներառում է 282 միջոցառում, բոլոր աղբյուրներից ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 4,4 տրիլիոն ռուբլի։
«Դոնբասի և Նովոռոսիայի վերականգնման համար նախատեսված ավելի քան 4 տրիլիոնի յուրաքանչյուր ռուբլին պետք է արդյունավետ ներդրվի»,- ասել է Պուտինը։
Դրանց թվում է պրոֆեսոր Վ.Կ. Չայկայի անվան Դոնեցկի հանրապետական պերինատալ կենտրոնը՝ 28 հազար քմ ընդհանուր մակերեսով, որը դարձել է ԴԺՀ-ի՝ ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության ոլորտում ամենաժամանակակից բժշկական հաստատությունը:
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում վերականգնվել է «Ծանրամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը»։ Հաստատության ընդհանուր մակերեսը 315 քմ է։ Վերականգնողական աշխատանքներից առաջ շենքը գտնվում էր կիսաքանդ վիճակում, պայմանները թույլ չէին տալիս ուսումնամարզական պարապմունքներ անցկացնել։
Մարիուպոլում կառուցվել է բազմաբնակարանային շենքերից բաղկացած նոր բնակելի համալիր (դրանցից մեկում աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին)՝, հազար քմ ընդհանուր մակերեսով, հարակից տարածքի համալիր բարեկարգմամբ: Բնակելի թաղամասի բնակարանների ընդհանուր թիվը մոտ 600 է։