ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում ապրիլի 1–ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առաջացած փոսերի նորոգման աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը։
«Ձմեռվա ընթացքում առաջացած փոսերի ծավալներն այս պահին դիտարկման, ուսումնասիրման փուլում են։ Վերջնաարդյունքում կերևա , թե ինչ աշխատանք է կատարվել»,–ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով` միջպետական նշանակության բոլոր ճանապարհներին էլ փոսալցման աշխատանքների կարիք կա, բայց այդ առումով ավելի շատ առանձնանում են Մ2 ճանապարհի Սիսիանի տարածաշրջանը և դեպի Գյումրի տանող ճանապարհը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մարտի 27–ից Երևանում փոսային նորոգման աշխատանքներ է իրականացնում։