Հարություն Խաչիկյանն ընտրվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան

Ֆակուլտետի դեկանին ընտրում է համալսարանի գիտխորհուրդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հարություն Խաչիկյանն ընտրվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից։
Ֆակուլտետի դեկանին ընտրում է համալսարանի գիտխորհուրդը։
Նշենք, որ 2 թեկնածու կար՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ, նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանը։
«Գևորգ Պետրոսյանը հավաքել է 8 ձայն, իսկ Հարություն Խաչիկյանը՝ 59 ձայն»,– հայտնեցին ԵՊՀ–ից։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին լրանում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի պաշտոնավարման ժամկետը: Նա այդ պաշտոնում էր 1996 թվականից մինչ օրս։