ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետևել են իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին բնակիչների անվտանգության զգացումը բարձրացնելու համար։
Տեղեկությունը նշված է առաքելության X-ի պաշտոնական էջում։ Ընդգծվում է, որ ԵՄ դիտորդները Խաչիկ են գնացել և ներկա եղել ընթացքին գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով։
«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկությունն Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում»,- նշում են դիտորդները։
Նրանց հավաստմամբ՝ ամբողջ երկրում իրավիճակը հանգիստ է:
Հավելենք, որ Խաչիկ գյուղում մշակվող այգիների, դաշտերի մի մասը գտնվում է երկու դիրքերի, կարելի է ասել, մեջտեղում՝ ադրբեջանական դիրքերին բավականին մոտ։