Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է

Սարգիս Գալստյանը կնոջ հետ
Արցախից շուրջ 5 օր առաջ Հայաստան տեղափոխված Գալստյանին, ըստ տեղեկությունների, ձերբակալել էին Գորիսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետությունից մարտի 29-ին Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Մարտի 30-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության հոդվածով»,– նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ԼՂ–ից Հայաստան է տեղափոխվել 2 անձ` Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը։
Ըստ տեղեկությունների` նրանք ամուսիններ են, տղամարդուն ձերբակալել են Գորիսում։
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու խոսքով` նշված անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: