Երևանի քաղաքապետարանի բակում, Տիգրան Ավինյանը հանդիպել է կանաչ քաղաք պահանջող ցուցարարների հետ։
Մի խումբ երևանցիներ համաձայն չեն սաղաթախիտ թեղիները այլ ծառերով փոխարինելու քաղաքապետարանի որոշմանն ու պահանջել են դադարեցնել ծառահատումները։ Տիգրան Ավինյանն առաջարկել է գիտական կարծիք ներկայացնել։
Հանդիպումն ավարտվել է համաձայնությամբ։