Ազգային Ժողովի քաղպայմանագրի պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ ոչ ոք չի ասում, թե Ադրբեջանը ձգտում է խաղաղության։ Այդուհանդերձ, ըստ իշխանական պատգամավորի` Հայաստանն Ադրբեջանին ստիպելու է խաղաղության պայմանագիր կնքել։
Անդրադառնալով Տավուշի 4 գյուղերը հանձնելու որոշմանը, նա կրկնել է իշխանական պնդումը` այն ինչ Ադրբեջանինն է, վերադարձնելու են։ Սահմանին ադրբեջանական վերջին կրակոցներն էլ Արմեն Խաչատրյանը կապել է ապրիլի 5-ին սպասվող բրյուսելյան հանդիպման հետ։