Պաշտոնական Երևանն ընդունել է կեցվածք, որի մասին Արևմուտքում արդեն ոչ ոք լուրջ չի խոսում. Մարիա Զախարովա

Sputnik
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Հայաստանի իշխանության հայտարարությանը, որ դեպի Եվրամիություն ճանապարհը երկրի համար ամենացանկալի և ճիշտ տարբերակն է, որին պետք է գնան:
Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանի իշխանությունն իզուր է համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը Եվրամիության հետ, որի գործերն այսօր բացահայտ վատ են։
Խոսելով Բրյուսելում նախատեսված Հայաստանի վարչապետի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մասին, Զախարովան հիշեցրել է, թե ուր է հասցրել Ամերիկան իր դաշնակիցներին։