Մրցույթներում հաղթում են իշխանության հետ փոխկապակցված ընկերությունները. Մանուկ Սուքիասյան

Sputnik
Երևանի քաղաքապետարանի նախորդ նիստում պարզ դարձավ, որ Երևանի երկրորդային փողոցների փոսերը, համենայնդեպս մոտ ապագայում, չեն լցվելու։ Պատճառն այն է, որ մրցույթները չեն կայացել, իսկ թե ինչ պատճառով մրցույթները չեն կայացել` նիստի ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ։
Գործակարգավարականի մյուս ուշագրավ թեման այգիների քայլուղիներն էին։ Քաղաքապետը հանձնարարեց ոչ թե հետևել քարերի կամ տոմետների որակին, որ ոտքի տակ ավազ չդառնան, այլ` հրաժարվել քարերից, քանի որ անտառում քարերի վրայով չենք քայլում։ Տիգրան Ավինյանը հանձնարարեց ճեմուղիները պարզապես գրունտապատել։
Քամոտ Երևանում այգում զբոսնելն այդ դեպքում կվերածվի նաև էքստեմալ ժամանացի, նույնիսկ կարելի է ասել նոր սպորտաձևի` փակ աչքերով արագ քայլքի։
Երևանյան փոշու ու փոսերի մասին Հովհաննես Շողիկյանը զրուցել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։