«Միր» քարտերից հրաժարվելու հետևանքները պետք է դիտարկել ընդհանուր խնդիրների ֆոնին. Լիլյա Ամիրխանյան

Sputnik
Հայաստանյան բանկերը Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների պատճառով որոշում կայացրեցին հրաժարվել «Միր» վճարային համակարգի սպասարկումից։ Թեև Հայաստանի տարածքում «Միր» քարտերից հնաավոր է գումար կանխիկացնել ВТБ-Հայաստան բանկի բանկոմատներում, այդուհանդերձ, միայն մեկ բանկի վրա ծանրաբեռնվածությունը թողնելը խնդիր է առաջացնելու թե հաճախորդների, և թե բանկի համար։
Եվ ընդհանրապես, Հայաստանի տնտեսության վրա ռուսական փոխնցումային համակարգի գործունեության դադարեցումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ։
Իմ գործընկեր Նարինե Իրիցյանի հետ զրույցում տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը «Միր» քարտերից հրաժարվելու հետևանքները վերլուծել է ընդհանուր խնդիրների համատեքստում։