ԱՄՆ-ը Հարավային Կովկասը վերածում է հակաիրանական տարածքի. Վարդան Ոսկանյան

Sputnik
Հայաստան այցելեց Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին։ Մինչև Երևան գալը նա եղել էր նաև Թբիլիսիում և Բաքվում։ Երեք երկրներում էլ պաշտոնյաների հետ հանդիպումների առանցքային թեման Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանումն էր։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ. «Իրանի հարցով Միացյալ Նահանգների հանձնակատարի այցը Հարավային Կովկաս տեղավորվում է տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու Վաշինգտոնի փորձերի համատեքստում։ Բայց եթե Ադրբեջանը պատրաստ է կատարել ամերիկյան պահանջները` հաշվի առնելով հակաիրանական դիրքորոշումը, ապա Իրանի բարեկամ համարվող Հայաստանը չպետք է վերածվի հակաիրանական հարթակի», -ընդգծել է իրանագետը։
Իմ գործընկեր Աշոտ Սաֆարյանն է զրուցել Վարդան Ոսկանյանի հետ։