ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Թաթարստանի Ելաբուգայի շրջանում անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 12-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությունը:
Բոլոր տուժածները «Ալաբուգա պոլիտեխ»–ի ուսանողներ են։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Թաթարստանի վրա անօդաչուներ են հարձակվել և հարվածներ հասցրել Ելաբուգայի ու Նիժնեկամսկի ձեռնարկություններին, «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու հանրակացարանին։ Բոլոր ԱԹՍ-ները հագեցած են եղել ՆԱՏՕ-ի երկրների սարքավորումներով։