ՄԱԿ–ի ԱԽ–ն Իրանի հյուպատոսությանը հասցված իսրայելական հարվածի հարցով նիստ կանցկացնի

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դիվանագիտական առաքելությանը, ինչի հետևանքով զոհվել են ԻԻՀ բարձրաստիճան զինվորականներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՄԱԿ–ի ԱԽ–ն Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցված իսրայելական հարվածի հարցով նիստ կանցկացնի ապրիլի 2-ին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram-յան ալիքում։
Նիստը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։
«Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի ԱԽ` խնդրելով դատապարտել այդ գործողությունը։ Մենք էլ խնդրել ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց նիստ անցկացնել»,- նշել է Պոլյանսկին։
Հիշեցնենք` ապրիլի 1-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Իսրայելը հարվածել է Դամասկոսում (Սիրիա) Իրանի հյուպատոսությանը: Հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Զոհվածների թվում են Սիրիայում և Լիբանանում «Քուդս» ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:
Թեհրանը վճռական պատասխան կտա Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին. դեսպան