Իրանի հարցով ԱՄՆ հանձնակատարն այցելել է Երևան, Թբիլիսի և Բաքու. ի՞նչ է քննարկել նա

Աբրամ Փեյլի
Փեյլին հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանի հարցով ԱՄՆ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է Հարավային Կովկասի երկրներ և իր ճամփորդության արդյունքների մասին պատմել X սոցիալական ցանցում: Դատելով տեսանյութերի և լուսանկարների ժամանակագրությունից՝ ամերիկացի դիվանագետը նախ եղել է Հայաստանում, ապա Վրաստանում:
Երևան և Թբիլիսի կատարած այցից հետո նա իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների պահպանումը և «իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի խնդրի» լուծմանն ուղղված ջանքերը:
«ԱՄՆ–ն ձգտում է աշխատել մեր գործընկերների հետ տարածաշրջանի դրական տեսլականն առաջ մղելու համար»,– գրել է նա:
Դատելով Փեյլիի տեսաուղերձից, որը նկարահանվել է Երևանի Հանրապետության հրապարակում, նա հանդիպումներ է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի, պետեկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի և ԱԳՆ ներկայացուցիչների հետ:
Փեյլին Թբիլիսիից մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի և բանկային հատվածի ներկայացուցիչների հետ: Նա պաշտոնական Բաքվի հետ հանդիպումներն անվանել է «Իրանի վերաբերյալ, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում իրավիճակի շուրջ արդյունավետ քննարկումներ»:
Զգուշացնում ենք չխստացնել հռետարաբանությունը. ԱՄՆ Պետդեպը՝ Բաքվի պնդումների մասին