ՀՀ–ում աճել են աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները. ԱՆ–ն թվեր է հրապարակել

Աուտիզմով երեխաների և դեռահասների համար նախատեսված ուսումնավերականգնողական կենտրոն
Աուտիզմի իրազեկման միջազգային օրը սահմանվել է 2007 թվականին և կոչված է նպաստելու մարդկանց իրազեկման բարձրացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են, այդ թվում` Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության տվյալների` 2022 թվականին Հայաստանում գրանցվել է 423 դեպք, 2023 թվականին` 449 դեպք, իսկ 2024թ. մարտի 29-ի դրությամբ` 130 դեպք:
«Հայաստանում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են ինչպես երեխայի աճի և զարգացման գնահատումը, այնպես էլ մանկական աուտիզմի թեստի իրականացումը, որի նպատակն է աուտիկ սպեկտրի խանգարումների վաղ հայտնաբերումը և համապատասխանաբար վաղ միջամտության իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2007 թվականին և կոչված է նպաստելու մարդկանց իրազեկման բարձրացմանը՝ աուտիզմ ախտորոշմամբ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար:
Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ:
Ինչպես ՄՈւԿ ունեցող Վահեն 500 երեխայի կյանք փոխեց. ձիաբուժության մասին ու ոչ միայն