Հայտնի է բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն մեկնող Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտ. Արխիվային լուսանկար
Խորվաթիայում հանդես կգան 16 երիտասարդ բռնցքամարտիկներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Խորվաթիայի Պորեչ քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկվել են Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51կգ), Արթուր Ավետիքյանը (54կգ), Էրիկ Առստամյանը (57կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63,5կգ), Արգիշտի Հակոբյանը (67կգ), Մարատ Միքայելյանը (71կգ), Ալբերտ Հարությունյանը (75կգ), Արմեն Պողոսյանը (80կգ), Նորայր Հակոբյանը (86կգ), Դավիթ Սիմոնյանը (92կգ) և Միսակ Ստեփանյանը (+92կգ):
Խորվաթիայում հանդես կգան նաև աղջիկները՝ Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ):
Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 15-ին: