ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Time Out Dubai-ը Հայաստանը ներառել է իր ուղղությունների ցանկում և նշել, որ երկիր կարելի է հասնել ընդամենը 3 ժամում։
«Այցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի վանք, ինչպես նաև Երևանի Մատենադարան։ Եվ երկրին մի փոքր այլ կերպ նայեք՝ թռչնի թռիչքի բարձրությունից, երբ պարապլանով թռիչք կատարեք Սևանա լճի վրայով», –նշված է հրապարակման մեջ։
Time Out Dubai-ը խորհուրդ է տալիս անպայման էքսկուրսիա կատարել Մոզրովի քարանձավ, որտեղ կան բազմաթիվ ստալակտիտներ, ստալագմիտներ և հելիկտիտներ։
Նշենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։
Հայաստանի քաղաքացիները կկարողանան մնալ ԱՄԷ-ում՝ առանց մուտքի վիզա ստանալու անհրաժեշտության, առավելագույնը 90 օր: