Առաջին հայացքից, զուգահեռները հայաստանյան և իսրայելյան իրողությունների միջև կարող են զարմանալի թվալ, բայց՝ տեսեք։ Ճիշտ այնպես, ինչպես մենք երկար ժամանակ չէինք կարողանում հաղթահարել 2020 թվականի պարտության ցնցումը, այնպես էլ իսրայելցիները մոտ կես տարի շոկի մեջ էին անցած աշնան կեսերին՝ հոկտեմբերի 7-ին, կատարվածից հետո։
Բոլորը սպասում էին, թե ինչպես կհանգուցալուծվի պայքարը Համասի դեմ, բայց հիմա արդեն պարզ է, որ հեշտ լուծումներ գոյություն չունեն։ Ու ողջ զայրույթը Համասի փոխարեն ուղղվեց Բենիամին Նեթանյուհուի դեմ։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։