Արտահանման ծավալների կրճատումը կարող է հանգեցնել ՀՀ-ում երկրորդային շուկայի ավտոմեքենաների կուտակման և գների անկման․Պետրոսյան

Sputnik
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի անդամ երկրներից դեպի Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման վճարի չափի հաշվարկման նոր կարգը:
Այսուհետ միության անդամ երկրներից Ռուսաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման հետևանքով չվճարված հարկերն ու վճարները հաշվի կառնվեն օգտահանման վճարի կազմում:
Պատկան մարմինները համոզված են, որ նոր կարգը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներկրում ԵԱՏՄ-ի անդամ երկրներում մաքսազերծած տրանսպորտային միջոցները, և նրանց համար, ովքեր այդ գործընթացն անցնում են Ռուսաստանում՝ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու տուրքերը:
Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը չի բացառում, որ արտահանման ծավալների կրճատումը իր հերթին կարող է հանգեցնել Հայաստանում երկրորդային շուկայի ավտոմեքենաների կուտակման, և որպես հետևանք` գների որոշակի անկման։