2023-ին Հայաստանում ապաստան է հայցել 817 մարդ․ Արմեն Ղազարյան

Արմեն Ղազարյան
Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված հարցումների կտրուկ աճը գրանցվել է 2022-2023 թվականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանում 2023 թվականին ապաստան է հայցել 817 մարդ։ ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով` 2020 թվականին ապաստան հայցողների դիմումների թիվը կազմել է 206, 2021 թվականին` 260, իսկ 2022–ին` 968։ Կտրուկ աճը պայմանավորված է եղել Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։
«2023 թվականին միտումը պահպանվել է, բայց կա որոշակի նվազում` 817։ Մինչև 2022 թվականն ավանդաբար առաջին տեղերում եղել են Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները` Սիրիա, Իրաք, Եգիպտոս և այլն»,– ասաց Ղազարյանը։
2022-2023 թվականներին առաջին տեղը զբաղեցրել են Ուկրաինայի քաղաքացիները, երկրորդ և երրորդ տեղերում են Սիրիան և Իրաքը։
Անդրադառնալով Հնդկաստանի քաղաքացիներին` ՄՔԾ պետը նշեց, որ նրանցից ապաստան ստանալու դիմում չի ստացվել։ Նախորդ տարիներին ընդամենը 1-2 դեպք է եղել։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է․ Պողօսեան