ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իսրայելը խախտում է միջազգային օրենքները, Իրանը վճռական պատասխան կտա նրա գործողություններին։ Այսօր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարվածից հետո լրագրողներին ասել է Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։
«Իսրայելի ռեժիմը գործում է խախտելով միջազգային օրենքները, և նա կստանա մեր վճռական պատասխանը»,- դեսպանի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանում) ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։